Life.tert.am-ը գրում է.
 Ներկված վարսեր ունեցող աղջիկները գիտեն, որ ներկը վնասում է վարսերը։ Դրանք սխալ խնամելու դեպքում ձեր վարսերը կարող են այլևս չվերականգնվել։
 Tochka-ն գրում է, որ այս խորհուրդները կօգնեն ճիշտ խնամել ներկված վարսերն ու թույլ չտալ, որ ներկն ազդի դրանց որակին։ Օգտվեք այս խորհուրդներից ու ձեր ներկված վարսերը բնական փայլ կունենան։

 1.      Մինչ ներկելը՝ նախապատրաստեք ձեր վարսերը։ Պրոֆեսիոնալ վարսահարդարները խորհուրդ են տալիս վարսերը ներկելուց մեկ շաբաթ առաջ սնուցող պրոցեդուրաներ անել։ Դրա համար համապատասխանում են ձիթապտղի կամ կոկոսի յուղերի հիմքով պատրաստված դիմակները։ Այս յուղերի շնորհիվ վարսերն ավելի հեշտ կներկվեն ու ավելի դիմացկուն կդառնան։

 2.      Որոշ ժամանակով դադարեք օգտվել վարսահարդարման սարքերից։ Տաքացնող գործիքները վատ ազդեցություն ունեն վարսերի վրա։ Ցանկալի է, որ վարսերը ներկելու դեպքում խուսափեք նման սարքերից, իսկ եթե առանց դրանց չեք կարող, ապա անպայման պաշտպանիչ քսուքներ կամ սփրեյներ օգտագործեք։

 3.      Թաց վարսերը մի սանրեք։ Ներկված վարսեր ունեցող աղջիկների հիմնական սխալներից մեկը թաց վարսերը սանրելն է։ Թաց ու ներկված վարսերն ավելի արագ կարող են վնասվել, այդ պատճառով էլ թույլ տվեք, որ դրանք չորանան և միայն այդ դեպքում սկսեք սանրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել