Yerkirmedia.am-ը գրում է.
 Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, արձագանքելով Արցախի Հանրապետությունում աճեցված և «Քարֆուր» սուպերմարկետում վաճառվող բրնձի մասին սոցիալական կայքում տեղ գտած տեղեկությանը, դիտարկում է իրականացրել «Քարֆուրում»:
 Այս մասին հայտնում է ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը:
 «Արդյունքում պարզվել է, որ Արցախում (Խերխան գյուղում) Real Yummy Bagels ընկերությունը, ըստ տնօրենի՝ Քարոլին Բաղումյանի հայտարարության, փորձնական աճեցրել է բրինձ՝ 28,5 կգ, փաթեթավորել և հանձնել այն վաճառքի՝ «Քարֆուր» և Սարյան փ. վրա գտնվող «Նոր Զովք» խանութներ: Փաթեթավորված բրնձի մակնշումը թերի է եղել՝ բացակայել է համապատասխանության նշանը, և ՍԱՊԾ-ն ժամանակավորպես կասեցրել է խմբաքանակի իրացումը՝ մինչև անհամապատասխանության վերացումը, միաժամանակ, տրամադրվել է մասնագիտական խորհդատվություն այն կարճ ժամկետում շտկելու և իրացնելու նպատակով: Նշենք, որ ընկերությունը գրանցված է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բազայում»:
 Ֆեյսբուքում օրերս օգտատեր Արթուր Եղիազարյանը լուսանկար էր տեղադրել վաճառվող բրնձի մասին եւ գրել, թե սա կեղծիք է, Արցախում բրինձ չի աճեցվում և չի կարելի Արցախի անվան տակ նման ձևով վաճառք ապահովել: Գրառումն արձագանք էր ստացել, եւ Արցախի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել էր, թե բրինձ իրենց մոտ չի աճեցվում, սակայն այսօր արդեն Եղիազարյանի հետ կապ էր հաստատել այն արտադրող Քարոլին Բաղումյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել