Panarmenian.net-ը գրում է.«Կազակների և հայերի մեծ տիեզերական ճամփորդությունը» ապոկալիպտիկ սերիալի ստեղծման գաղափարը ինքնաբուխ է առաջացել, և կապված է այն հանգամանքի հետ, որ Դոնի Ռոստովում հնուց ի վեր բազում հայեր են ապրում: Այդ մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում պատմել է երաժշտական և ինտերնետ նախագծերի հայտնի ռոստովցի պրոդյուսեր Սերգեյ Պիմենովը, որն էլ նկարահանելու է սերիալը:
Ըստ պրոդյուսերի, սերիալը կսկսվի նրանից, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամը «խելագարվում է և հրթիռներ է արձակում Դոնի ուղղությամբ»:
«Ըստ սյուժեի, հետո ատոմային պատերազմ է սկսվում, «ենթատարածքից» հայտնվում են կազակները՝ փրկելու համար իրենց հողը: Կազակ Իվան Կոլոդկինը հողի մեջ է խրում ատաման Պլատովի սուրը և տարածաշրջանը հայտնվում է ուժային դաշտի տակ՝ տարածքն անջատվում է Երկրից և հայտնվում տիեզերքում: «Կազակները գրավում են իշխանությունն այդ տարածքում, իրենց կարգերն են հաստատում, բայց կա հայերի գործոնը՝ Չալտիրն ու Նախիջևանը: Բնականաբար, հայերի հետ պայմանավորվել է պետք, կազակները հանրահավաք են անում նրանց հետ և տալիս են հայերին առևտուրը, մաքսային ծառայությունն ու սահմանը, ինչը նույնպես ակնհայտ է»,-պատմել է պրոդյուսերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/237846/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել