Հայաստանի գինեգործներն անցած 2016թ-ին ավելացրել են իրենց արտադրանքի արտահանումը։ Պաշտոնական տվյալներով՝ 2016թ. արտահանվել է 1 մլն 855.2 հազար լիտր խաղողի գինի, որը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 400 հազար լիտրով։ Գինու արտահանումն ավելացել է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ԵՄ, ԱՄՆ, ՌԴ, և այլն։ Ավելին, ըստ նրա՝ Ռուսաստանում սկսել է բարձրանալ հայկական գինու գինը։
Ուշագրավ է նաև, որ գինու արտահանումն ավելացել է ոչ միայն ավանդական ուղղություններով, այլև հայ արտադրողները նվաճել են նոր շուկաներ՝ Հնդկաստան, Հոնկոնգ, Մեքսիկա և այլն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1853444878253984&set=a.1475332372731905.1073741827.100007654697428&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել