Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ընտրյալը Լիանա անունով մի հայուհի է, եթե հիմք ընդունենք վերջին ամիսներին գերմանական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը: Այս մասին գրում է Բրավո.am-ը:

Սովորաբար Արթուր Աբրահամը լսում է բռնցքամարտի ռինգում հնչող զանգը, բայց ո՞վ գիտի, եթե ամեն ինչ լավ ընթանա, շուտով նրա համար կհնչի նաեւ հարսանեկան զանգերի ձայնը. ահա այսպես է գրել promiflash.de կայքը` նշելով, որ Բեռլինում անցկացվող իտալական «Notte delle Stelle» ֆիլմերի փառատոնին բռնցքամարտիկը ժամանել է նոր զուգընկերուհու հետ:

«Այս անգամ լուսանկարիչների ուշադրությունը գրավել է ոչ թե Արթուրի շքեղ կոստյումը, այլ բռնցքամարտիկին ուղեկցող գեղեցիկ անծանոթուհին: Երեկոյի ընթացքում զույգին չեն կաշկանդել տեսախցիկները: Նրանք շարունակ ինչ-որ բան են շշնջացել միմյանց և  ժպտացել` իրար ձեռք բռնած», - գրված է վերոնշյալ հրապարակման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել