Life.panorama.am-ը գրում է.Դերասանուհի Անժելա Սարաֆյանն իր հիասքանչ զգեստով գրավել է բոլորի ուշադրությունը՝ նախօրեին Նյու Յորքում իր նոր «Խոստումը» ֆիլմի ցուցադրության կարմիր գորգին, գրում է Daily Mail-ը։
Թուխ գեղեցկուհին նուրբ տեսք ուներ կիսաթափանցիկ, մոխրագույն ու քարերով պատված զգեստով։
33-ամյա աստղը «Խոստումը» ֆիլմում խաղում է Մարալի դերը, որի գործողությունները կատարվում են նրա հայրենիք Հայաստանում։
Ինչպես գրում է Mail-ը, ֆիլմի պրեմիերան գրավել է հայկական ծագում ունեցող բազում հայտնիների, որոնց թվում էին նաև Քիմ և Քուրթնի Քարդաշյաններն ու Շերը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։


Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/04/19/sarafyan/603511
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել