Картинки по запросу դյուկանիՇատ դեպքերում իդեալական մարմին ձեռք բերելու գլխավոր գործիքը տարբեր դիետաներն են: Մի դիետայից մյուսին անցնելով՝ կանայք ներքաշվում են նիհարելու գործընթացի մեջ, որի արդյունքներն աստիճանաբար դադարում են ուրախություն պատճառել, իսկ կյանքը վերածվում է բնական հաճույքների հետ մշտական պայքարի:
Ավելորդ քաշից ազատվելու արդյունավետ մեթոդ է դարձել Դյուկանի դիետան: Խստորեն հետևելով դրա բոլոր փուլերին՝ յուրաքանչյուր կին կարող է ունենալ իր երազանքների մարմինը: Սպիտակուցային դիետայի ամենադրական կողմը արագ արդյունքն է: Նույնիսկ ոչ երկար ժամանակ այս դիետային հետևելուց հետո նեղ հագուստը կդադարի ճնշել ձեզ, իսկ կշեռքի նժարը կձգտի ավելի ցածր ցուցանիշների: Սպիտակուցային սննդակարգի հաջորդ առավելությունը մշտական սովի զգացումի բացակայությունն է: Դյուկանի դիետայի հաջորդ առավելությունն այն է, որ կիլոգրամները անվերադարձ են հեռանում, իհարկե, ողջամիտ սննդակարգ պահպանելու պարագայում:

Դյուկանի դիետան ավելորդ քաշից ազատման փուլային գործընթաց է, որտեղ յուրաքանչյուր փուլ ունի իր կոնկրետ նշանակությունը: Օրինակ՝ առաջին փուլը հարձակման փուլն է, որն ամենադժվարն է, քանի որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում կինը կորցնում է զգալի ավելորդ քաշ: Ընդհանուր առմամբ՝ դիետան ներառում է չորս հաջորդական փուլ:

Առաջին փուլ. ավելորդ կիլոգրամների վրա հարձակում

Դիետայի առաջին փուլը, ինչպես և դրան հաջորդող փուլերը, ներառում է հատուկ ճաշացանկ, որին պետք է խստորեն հետևել. այն հենց այնպես չի կոչվում «հարձակում»: Քաշի նվազման մեջ մեծ դեր է խաղում այն հանգամանքը, որ սննդակարգի մեջ ներառված է միայն սպիտակուց: Առաջին փուլում առկա սննդամթերքները կան նաև մյուս բոլոր փուլերում, դրա համար էլ դրանք հիշելը հեշտ է: Դրանք են ձուն, անյուղ կաթը և առանց մրգային հավելումների թթվակաթնային սննդամթերքները, տավարի, հնդկահավի, հավի, նապաստակի, ձկան միսը, ծովամթերքները: Սահմանափակ քանակությամբ կարելի է օգտագործել նաև սուրճ, համեմունքներ, թեյ, շաքարավազի փոխարինողներ: Չնայած դիետան սպիտակուցային է, յուրաքանչյուր փուլում ներկա է վարսակի թեփ:

Երկրորդ փուլ

Դյուկանի դիետայի առաջին փուլի տևողությունը կախված է կնոջ քաշից և ցանկալի արդյունքից: Այդուհանդերձ, դրա տևողությունը չպետք է գերազանցի 6-10 օրը: Սրան հաջորդում է հերթափոխման փուլը, որի ընթացքում որոշ օրեր կարելի է ուտել միայն սպիտակուցներ, իսկ այլ օրերին համադրել սպիտակուցը բանջարեղենի հետ: Հերթափոխության օրերը կարելի է որոշել ըստ հարմարության՝ օրը մեջ, երկու, երեք կամ հինգ օրը մեջ: Սրան հետևելը հեշտ է, քանի որ չկա քաղցի զգացում, իսկ օրգանիզմն էլ սննդի հետ ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր վիտամինները: Կարևորը ամեն օր 2 ճաշի գդալ վարսակի թեփը չմոռանալն է:

Картинки по запросу դյուկանի

Երրորդ փուլ. բացարձակ վերահսկողություն

Վերահսկողությունը դիետայի 3-րդ փուլն է, որի ժամանակ հարկավոր է ամրապնդել արդյունքները: Փուլի տևողությունը կախված է նախորդ երկու փուլերի արդյունքներից: Եթե արդյունքը յոթ կիլոգրամ է, ապա երրորդ փուլի տևողությունը կլինի 70 օր, իսկ եթե 10 կգ է, ապա, համապատասխանաբար, 100 օր:
Այս փուլում սննդակարգում կարելի է ավելացնել միրգ, թարմ, սառեցված կամ չորացրած հատապտուղներ: Շաբաթական երկու անգամ կարելի է օգտագործել հաց՝ օրական 2 անգամ 100-ական գրամ: Դեռևս պարտադիր է վարսակի օգտագործումը, և շաբաթական մեկ օր հարկավոր է կրկնել առաջին փուլի «հարձակումը», այսինքն՝ ուտել սպիտակուցային սնունդ:

Չորրորդ փուլ. կենսակերպ

Դյուկանի դիետայի չորրորդ փուլը եզրափակիչ փուլն է: Այն չի ներառում որևէ հատուկ ճաշացանկ և վերաբերվում է դիետայի հիմնական կանոնների ընդունմանը: Մասնավորապես՝ շաբաթական մեկ օր պետք է օգտագործել միայն սպիտակուցային սնունդ, ամեն օր ուտել վարսակի թեփ, ինչպես նաև ապահովել չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն, քանի որ առանց դրա հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի: Քաշի նվազման արդյունքում մարմինը կլինի ոչ թե ախորժելի և գրավիչ, այլ, ընդհակառակը, կախված, ծանր ու տհաճ: Հետևաբար օրական առավոտյան ֆիզիկական վարժությունները, վերելակից խուսափումը, երեկոյան զբոսանքները պարտադիր են: Չորրորդ փուլում վերջապես գիտակցում են, որ կյանքի իմաստը սննդի չափի մեջ չէ, իսկ դիետայի բոլոր կանոնները պետք է դառնան ապրելակերպ:

Դյուկանի դիետան շատ հակասական կարծիքների և հարցերի տեղիք է տալիս: Օրինակ՝ երկրորդ փուլը նախատեսում է օգտագործել բողկ և սպանախ: Սակայն երկուսն էլ հակացուցված են ստամոքսի խոցի պարագայում, հետևաբար դրանք պետք է բացառել կամ ուտել խիստ սահմանափակ քանակությամբ հիվանդության առկայության դեպքում: Պետք չէ մտածել, որ եթե օգտագործեք միայն թույլատրվող սնունդը, ապա նիհարելու գործընթացը սահուն կանցնի: Կարևորը ողջամտության և զսպվածության պահպանումն է: Եվ, իհարկե, Դյուկանի դիետան հիմնված է սեփական անձը սիրելու վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել