Առողջ սիրտ ունենալու համար հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել առաջին հերթին սննդին: Սննդակարգում պետք է մեծ տեղ զբաղեցնեն վիտամիններով, հանքանյութերով, մանրաթելերով հարուստ սննդատեսակները: Չի կարելի օգտագործել ճարպեր, շաքար և նատրիում: Դրանք խոլեստերին են առաջացման հիմնական պատճառներից են:
Իսկ թե ինչ պետք է ուտել, ներկայացնում եմ ստորև`
ընկույզ
վարսակի փաթիլներ
հատապտուղներ
սպանախ
հատիկավորներ /սիսեռ, լոբի/, կտավատի սերմ
լոլիկ
կարմիր գինի
սաղմոն
սև շոկոլադ:
Առողջ սիրտ ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս անպատճառ առավոտյան նախաճաշել: Նախաճաշից առաջ օգտակար է թեթև վազքն ու հեծանիվ վարելը: Այն նպաստում է արյան շրջանառությանը և ամրացնում է սիրտը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/1188649367923847
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել