Նաև տեղեկացնեմ, որ Երևանի Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անվամբ անվանափոխելու վերաբերյալ իմ ներկայացրած նախագիծը հետաձգվեց այն պատճառաբանությամբ, որ ընտրություններից առաջ նպատակահարմար չէ փողոցի անվանափոխություն իրականացնել, հանձնաժողովի բոլոր անդամներն էլ համաձայն էին Երևանում Ազգալդյանի անվան փողոց անվանակոչելու գաղափարի հետ, սակայն միակարծիք չէին հենց Լենինգրադյանը անվանափոխելու հետ: Ավագանու անդամ ընտրվելու դեպքում շարունակելու եմ այս նախագիծը պնդել, նամանավանդ որ առկա է քաղաքացիական նախաձեռնությամբ հունվարի 17-ին քաղաքապետին ուղղված նույն առաջարկը պարունակող նամակը, որին կցված են 8932 երևանցիների ստորագրությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել