Ամբողջ աշխարհը գիտի, թե որքա՜ն հեռու է Թուրքիան ժողովրդավարությունից, իսկ վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ դա ապացուցեցին...
Մենք՝ հայերս, մեր հատուկ հաշիվները և կարծիքը ունենք մեր դարավոր թշնամու նկատմամբ, բայց արժի, որ մի շատ կարևոր բան իմանանք: Վերջին հանրաքվեին Թուրքիայից դուրս ապրող երկրի քաղաքացիները մասնակցել են քվեարկությանը, իսկ Թուրքիան բռնապետություն համարող հայերիս, նրանք, ովքեր Հայաստանի քաղաքացի են և ֆիզիկապես գտնվում են արտերկրում, արգելված է մասնակցել «ժողովրդավարության կղզյակ» Հայաստանի ընտրություններին...
Սա շա՜տ լուրջ մտածելու տեղիք է տալիս մեզ բոլորիս...
Ասում եմ՝ տեսնես Կարո Փայլանը գիտի՞ այս մասին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/1534364073261288
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել