Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է ՄԱԿ-ի նախկին աշխատակցին, որին կասկածում են չորս բանկ թալանելու մեջ: Այդ մասին հայտնում է NBC 4 New York-ը:
 Ինչպես համարում են քննիչները, 52-ամյա Աբդուլա Շուայբուն հանցագործությունները կատարել է վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում` ընդմիջումների ժամանակ:
 Հեռուստաալիքի տվյալներով` չարամիտը 2013 թվականին որոշ ժամանակ աշխատել է ՄԱԿ-ում որպես հաղորդակցության մասնագետ: Հետագայում նա փոխել է աշխատանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել