Armtimes.com-ը գրում է.
Մամուլում հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ ռուս զինծառայողը լքել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան: Նա պայմանագրային զինծառայող է:
ՀՀ ոստիկանությունից armtimes.com-ին փոխանցեցին, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն ապրիլի 18-ին Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ապրիլի 16-ին՝ ժամը 9․30 սահմաններում, պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակարանից եւ չի վերադարձել:
Armtimes.com-ը փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ 102-րդ ռազմաբազայի լրատվության հարցերով պատասխանատու Անդրեյ Դոբրոսմիսլովից: Սակայն, երբ վերջինս տեղեկացավ, որ իր հետ խոսում է լրագրող, միանգամից ընդհատեց հեռախոսազանգը: Այնուհետեւ, զանգերին պատասխանեց իգական սեռի մի ներկայացուցիչ եւ տեղեկացրեց, որ նա չի կարող տրամադրել Անդրեյ Դոբրոսմիսլովի հեռախոսահամարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



