Ռուս զբոսաշրջիկներին գրավում է հանգստյան օրերը Հայաստանում ներքին անձնագրերով անցկացնելու գաղափարըAysor.am-ը գրում է.
 Ռուս զբոսաշրջիկները հավանության են արժանացրել հանգստյան օրերին Հայաստան ներքին անձնագրերով ժամանելու փաստը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

 «Մարտի 31-ից ապրիլի 1-ը ԺՏՁՑ (ВДНХ) ցուցասրահում անցկացրեցինք «Հայաստանն՝ իմ յոթերորդ զգայարան» («Армения — мое седьмое чувство») ցուցահանդեսը: Այնտեղ ներկայացրեցինք Հայաստանի և Արցախի զբոսաշրջային արդյունքը: Բացի այդ, հանդիպումներ ունեցանք «Ռոստուրիզմ»-ի ներկայացուցիչների հետ, նրանք շատ հավանեցին մեր՝ «Հանգստյան օրերին Հայաստան՝ ներքին անձնագրերով» («В Армению на выходные с внутренними паспортами») կարգախոսը», - նշեց Զ. Զեյթունցյանը:
 Վերջինս նաև պատմեց, որ Ռուսաստանում այդ երկու օրվա ընթացքում ներկայացրել են հայկական պարերը, երգերը, խոհանոցը: Ռուսների համար անցկացվել է նաև մրցույթ, որի հաղթողն արդեն հայտնի է, և որպես մրցանակ՝ պիտի գա Հայաստան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել