Panarmenian.net-ը գրում է.
 Incisozluk-ի օգտատերերը, որը 4chan անանուն ֆորումի թուրքական տարբերական է, տապալել են Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի վարկանիշը: Այդ մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
 Ռեժիսոր Մայք Մեդավոյը, որը եղել է ֆիլմի ցուցադրությանը Տորոնտոյի կինոփառատոնում, տեսել է, թե ինչպես է 900 կինոդիտող ծափահարել ֆիլմի վերջում, իսկ հետո հանկարծ ինչ-որ տեղից հայտնվեցին տասնյակ հազարավոր ցածր գնահատումներ: «Հոլիվուդը լիամետրաժ կինոնկար է նկարահանում Հայոց ցեղասպանության մասին և թրեյլերն արդեն հավաքել է մոտ 700.000 դիտում: Մենք պետք է ինչ-որ բան ձեռնարկենք, շտապ»,-ասվում էր ֆորումի գրառումներից մեկում, գրում է Lenta.ru-ն:
 Ավելի ուշ ֆիլմն արագ սկսեց բացասական գնահատականներ ստանալ և գրանցեց 1.8 ցուցանիշը IMDb-ում: Կինովարկանիշների խոշորագույն կայքում ասել են, թե ոչ մի կերպ չեն կարող ազդել այդ իրավիճակի վրա, քանի որ պորտալը ստեղծված է «հասարակական կարծիքի արտահայտման համար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել