168.am-ը գրում է.

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում հայտարարել է, որ Թեհրանը պլանավորում է փոխադրամիջանցք ստեղծել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ։

Իրանի ԱԳ նախարարը ապրիլի 17­-ին Վրաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով, որի շրջանակներում տեղի կունենա վրաց­ իրանական գործարար համաժողով:

Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում իրանցի նախարարը հայտարարել է Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ փոխադրամիջանցք ստեղծելու Թեհրանի մտադրության մասին, ինչը «նպաստելու է մարդկանց էլ ավելի մերձենալուն»:

«Մենք քննարկեցինք մի շարք հարցեր, այդ թվում՝ մեր երկրների համագործակցությունը էներգետիկայի, տարանցիկ փոխադրումների,տնտեսության, գյուղատնտեսության ոլորտում»,­-ասել է Ջանելիձեն: Նա նաեւ հայտնել է, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ընթացիկ շաբաթվա վերջին այցով կուղեւորվի Իրան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել