«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նախօրեին տոնել է իր 60 ամյակը: Աբրահամյանի ծննդյան տոնակատարությանը  ներկա են եղել նաև ռուսական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը: Վերջինս Աբրահամյանին մաղթել է, որ նա վերջապես ռուսերեն սովորի: Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին էլ ցանկացել է, որ Աբրահամյանի հաջորդ հոբելյանի ժամանակ Արցախը ճանաչված լինի բոլոր երկրների կողմից, իսկ հայերը վերադարձրած լինեն Արարատը:
 
Ստորև ներկայացնում ենք մեր զրույցը Արա Աբրահամյանի հետ.
 
Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը ձեզ մաղթել է, որ ռուսերեն խոսել սովորեք վերջապես: Պատրաստվո՞ւմ եք հետևել այդ մաղթանք-խորհրդին:
 
Անպայման: Ես բոլոր-բոլոր մաղթանքները հաշվի կառնեմ և կուղղեմ:
 
Բայց դուք ռուսերեն որոշ չափով գիտեք, չէ՞:
 
Որտեղի՞ց գիտեմ, որ իմանամ, չեն ասի սովորի, էլի:
 
Չե՞ք ուզել սովորել, թե՞ չի ստացվել:
 
Ես սովորում եմ, այնպես չի, որ չեմ սովորում: Գիտե՞ք ինչ կա, ամեն մեկն իր ընդունակություններն ունի, իմ ընդունակությունը այդքան բավարար չի, որ կարողանամ 60 տարվա ընթացքում սովորեմ: Ինձ թվում ա ապագա կա, երևի առաջիկա տասնամյակներում կսովորեմ էլի, ես շա՞տ գիտեմ: Կարող է ստացվի, կարող է՝ չէ: Վստահ չեմ:
 
ՌԴ-ում ապրում եք, այդքան շփվում, դժվա՞ր լեզու է:
 
Դե չգիտեմ, իմ համար շատ դժվար է: Ինձ համար լեզուները դժվար են:
 
Հայերենից բացի ուրիշ լեզու գիտե՞ք:
 
Իհարկե գիտեմ, ինձ համար բոլոր լեզուները հավասար են, ռուսերենի նման: Անգլերեն էլ գիտեմ այնքան, ինչքան ռուսերեն:
 
Այնքան, ինչքան բավարար է շփվելու համար:
 
Մի կերպ շփվելու համար:
 
 
Ինչքա՞ն գումար եք ծախսել ծննդյան խնջույքի վրա:
 
Անկեղծ որ ասեմ՝ ռեստորանը անվճար է եղել, բոլոր երգիչներն էլ որ երգել են՝ նվեր են արել: Բոլոր գումարները, որ պետք է ծախսեի՝ տրամադրելու եմ բարեգործական նպատակների»:
 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել