Ժամանակին կալոշները յուրաքանչյուրի պահարանի անփոխարինելի մասնիկն էին: Այն կրում էին փոքրերը, կանայք, տղամարդիկ: Գարնանային անձրևները, խոնավ եղանակը մեր կոշիկների առաջին թշնամիներն են: Նորաձևությանը հետևողներին այս եղանակին օգնության են եկել կալոշները:

«Swims» նորվեգական բրենդի կրեատիվ տնօրենը որոշել է կրկին նորաձևություն վերադարձնել կալոշները: Դժվար է հիմա, երբ այդքան այլընտրանք կա կոշիկի ոլորտում, ստեղծել մի բան, որն իսկապես հավանության կարժանանա: Դիզայներները հետաքրքիր մոտեցում են ցուցաբերել և ստեղծել են էլեգանտ կոշիկներ, որոնք միաժամանակ շատ պրակտիկ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել