Եվրոպական մի շարք սպորտային պորտալներ հաղորդել են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ևս հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու մեջ, և ակումբը արդեն միացել է Հենոյի համար պայքարին։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Բարսելոնան» ևս հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը պատրաստ է 25 մլն. եվրո վճարել Մխիթարյանի համար: Սակայն «Շախտյորը», իմանալով, որ նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որոշել է, որ այդ գումարը բավարար չէ:
Նաև տեղեկացվում է, որ շուտով մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը իր մարդկանց կգործուղի Ուկրաինա՝ դիտելու 24-ամյա ֆուտբոլիստի խաղը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/283191155147989?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել