Բաշար Ասադի կնոջը ցանկանում են զրկել Բրիտանիայի քաղաքացիությունիցYerkir.am-ը գրում  է.
 Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջը՝ Ասմային, ցանկանում են զրկել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, որտեղ նրան սոցցանցերում Սիրիայի նախագահ Ասադի գործողությունների քարոզիչն են համարում:
 Առնվազն 3 աքաունթում, որը կարող է վարել Ասմա Ասադը, «գովաբանվում են սիրիական ռեժիմի նահատակները, իսկ Արևմուտքը մեղադրվում է ստեր տարածելու մեջ»: Որոշ խորհրդարանականներ, ինչպես նաև սիրիացիներ, կոչ են արել զրկել տիկին Ասադին, ով երկքաղաքացիություն ունի՝ Մեծ Բրիտանիայի և Սիրիայի, բրիտանական անձնագրից: Այդ մասին գրում է «Կոմերսանտը»` հղում անելով «The Sunday Times»-ին: 

1991-ին Բաշար Ասադը Սիրիայից մեկնել է Մեծ Բրիտանիա, որտեղ բժշկությամբ է զբաղվել Լոնդոնի ակնաբուժական Western Eye Hospital կենտրոնում: Մեծ Բրիտանիայում Ասադը ստիպված էր կեղծանվան տակ աշխատել անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ հայրը բազում թշնամիներ ուներ: Լոնդոնում Ասադը շփվում էր հիմնականում սիրիացի մտավորականների հետ: Նա հաճախ էր լինում դոկտոր Ահրասի տանը, որտեղ էլ հանդիպում էր իր ապագա կնոջը՝ Ասմա Ահրասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել