Yerkir.am-ը գրում է.Խոզի միս արտադրող Smithfield Foods ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է օգտագործել խոզերին մարդկանց փոխպատվաստման համար օրգաններ աճեցնելու համար, գրում է «Lenta.ru»-ն:
Մասնագետները մտադիր են փոփոխություններ կատարել կենդանիների ԴՆԹ-ում՝ սիրտն ու թոքերը փոխպատվաստման համար պիտանի դարձնելու նպատակով: Ըստ ընկերության, դա կնպաստի նաև կենսաբանական թափոնների քանակի կրճատմանը:
Խոզի օրգանները մարդուն փոխպատվաստելու խոչընդոտներից մեկը կենդանիների գեների առակայությունն է, որոնք հակվածություն են առաջացնում որոշակի վիրուսների հանդեպ: Օրգանի հաջող փոխպատվաստման և աշխատունակության համար անհրաժեշտ է արգելափակել համապատասխան ԴՆԹ-ի ակտիվությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/127709.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել