Life.tert.am-ը գրում է.
 «Օտարը» հեռուստասերիալի դերասան Հայկո Հակոբյանը երեկ` ապրիլի 16–ին, նշել է 23–ամյակը։ Կեսգիշերից սկսած դերասանը բազում շնորհավորական մաղթանքներ ու անակնկալ է ստացել։ Tert.am Life–ի հետ զրույցում Հայկոն նշեց, որ ընտանիքի անդամներն ու ընկերները կեսգիշերին տորթով անակնկալ էին պատրաստել։
 «Տարեդարձս գիշերը սկսվեց շատ ուրախ, բայց առավոտվանից չգիտեմ ինչու տխուր էի։ Անկեղծ ինքս էլ չգիտեմ պատճառը։ Ինչ–որ խնդիր չի եղել, որ պատճառ ասեմ»,– ասաց Հայկոն։
 Վերջինս նեշեց, որ երեկոյան չի տոնել տարեդարձը։ «Ինձ համար սովորական օր էր։ Չեմ զգացել, որ տարեդարձիս օրն է»,– նշեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել