Ավելի քան հազար պաղեստինցի, որոնք իրենց պատիժը կրում են իսրայելական բանտերում, երկուշաբթի օրը հացադուլ են հայտարարել: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Բողոքի ակցիան սկսվել է Իսրայելում ցմահ ազատազրկման դատապարտված պաղեստինական շարժման առաջնորդներից մեկի՝ Մարվան Բարգուտիի կոչից հետո:
 Պաղեստինական ինքնավարության ներկայացուցիչ Իսա Կարակեի խոսքով՝ հացադուլի մասին հայտարարել է մոտ 1300 պաղեստինցի բանտարկյալ, նրանց թիվը կարող է աճել:
 Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչների տվյալներով՝ իսրայելական բանտերում է գտնվում մոտ 7 հազար պաղեստինցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել