Ժան Մարի Դոնաթը հավաքել է բևեռային արջի հետ գերմանացիների հազարավոր նկարներն ու ստեղծել 200-էջանի մի գիրք։

Ամեն բան սկսվեց այն ժամանակ, երբ նա նկատեց լիովին տարբեր մարդկանց պատկանող մի քանի նկարներ, որոնցում պատկերված էին նաև բևեռային արջեր։ Հետաքրքրությունը ստիպեց Դոնաթին գնալ այս տարօրինակ թրենդի հետքերով, ու արդյունքում նա պարզեց, որ բոլոր նկարներն արվել են Առաջին աշխարհամարտի վերջին։

Առաջին լուսանկարն արվել է 1200-ականների վերջերին Բեռլինի կենդանաբանական այգում։ Երկու ձագ արջուկների ծնվելու կապակցությամբ Սթայֆ ընկերության կողմից կարված հանդերձով բևեռային արջի մի նմանակող քայլում էր այգում, ու դա շատ տպավորիչ էր։

Երեխաները ցանկանում էին լուսանկարներ ունենալ արջի հետ, թվում է՝ ոչ մի արտասովոր բան։ Բայց տարօրինակն այն է, որ մարդիկ դրանից հետո միշտ ուզում էին նկարվել արջի հետ, ու այդ թրենդը գնալով աճում էր։

Մարդիկ պարզապես սկսեցին բևեռային արջի կոստյում հագնել ու շրջել քաղաքով։ Ինչո՞ւ հենց բևեռային արջ, մնում է առեղծված։ Լուսանկարներն արված են տարբեր վայրերում, բացի այդ՝ տարբերվում է նաև արջի հագուստը, այդ պատճառով էլ բացառում ենք այն տարբերակը, որ դա որևէ ընկերության մարկետինգային քայլ է եղել։

Գերմանիայում դպրոցի հավաքույթների, հարսանիքների ու տարբեր տոնակատարությունների ժամանակ ծաղրածուներին ու աճպարարներին փոխարինում էին բևեռային արջերը։

Մի խոսքով՝ փողոցում շրջող արջերն ու դրանց հետ լուսանկարվելը գերմանացիների առօրյայի սովորական մասն էին դարձել։

Այս նկարը զարհուրելի է դարձնում այն, որ այդքան մարդկանց ողբերգության պատճառ դարձած ու սարսափազդու Նացիստական կուսակցության անդամները այդքան ջերմ ժպիտներով ընկերական խաղում են արջի հետ։

Ժամանակի ընթացքում արջը դարձել էր Նացիստական կուսակցության սիմվոլը, ու շատ մարդիկ դրա ծագումը կապում էին հենց Նացիստական կուսակցության հետ, սակայն բևեռային արջի այս թրենդը կար թե՛ Հիտլերյան ռեժիմից առաջ, թե՛ հետո։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել