168.am-ը գրում է.

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» մարտիկները գործողություն են իրականացրել Դեյր Էզ Զորի նահանգում, որն ուղեկցվել է ԱՄՆ-­ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի դեսանտի իջեցմամբ։

Ինչպես հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը, գրոհի են ենթարկվել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների մատակարարման ուղիները Սիրիական անապատում՝ էլ Մայադին քաղաքի մերձակայքում: Այս տեղանքում են գտնվում նաեւ ԻՊ-­ի
ելուզակախմբերի կողմից գրավված էթ Թանաք եւ էլ Ջաֆրա նավթի հանքավայրերը:

Sky News Arabia­-ի տեղեկատվության համաձայն՝ ամերիկյան ուղղաթիռներից իջեցվել են մի քանի տասնյակ մարտիկներ, որոնք հեռացել են այդ շրջանից՝ կատարելով առաջադրանքը: Գործողության արդյունքների վերաբերյալ մանրամասներ չեն բերվում:

Հեռուստաալիքը նշում է, որ ԻՊ-­ի զինյալները շտապ կարգով օժանդակ ուժեր են փոխադրել էլ Մայադին եւ ամրացրել գրավված նավթի օբյեկտների շրջակա արգելադետքերը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել