Ֆրանսիայի թագավոր Լուի XVI-ը լվանում էր միայն իր քիթը: Իր կյանքի ընթացքում նա լոգանք էր ընդունել ընդամենը 2 անգամ, որն էլ ստիպել էր նրա բժիշկը: Երկրորդ անգամից հետո նա հրամանագիր ներկայացրեց, ըստ որի՝ ինքն իրեն արգելում էր լողանալ:

Պորտուգալիայի թագուհիներից մեկը մահացած կին է եղել: Արքայազն Պեդրոյի երկրորդ կինը՝ Ինես դը Կաստրոն, չէր սիրվել Պեդրոյի հոր՝ թագավոր Ալֆոնսո Հպարտի կողմից, քանի որ ազնվական ծագում չուներ: Ալֆոնսո թագավորը հրաման է տալիս սպանել իր հարսին և նրա երեխաներին: Սակայն թագավորի մահից հետո, երբ գահին նստում է Պեդրոն, նա հրամայում է դագաղից դուրս բերել վաղուց մահացած կնոջ աճյունը և վերջինիս Պորտուգալիայի թագուհի է ճանաչում:

Ալեքսանդր Մակեդոնացին իր հպատակ զինվորներին հաճախակի ստիպում էր իրենց հարազատներին նամակներ գրել: Այնուհետև լրտեսաբար բացում էր այդ նամակները: Եթե տեսնում էր, որ զինվորները հիացական և ոգևորված խոսքեր չէին հայտնել իրենց հարազատներին ապագա հաղթանակների մասին, ապա անհապաղ կախաղան էր բարձրացնում նրանց:

Գիտնականները ԴՆԹ հետազոտություններ են անցկացրել, որոնցից վերջինի արդյունքում պարզ է դարձել, որ Թութանհամոն արքայի հայրն ու մայրը քույր և եղբայր են եղել:

Չինական Յուե թագավորության արքա Գոուցզյանը պատերազմների ժամանակ սեփական զորքի առաջին շարքերում կանգնեցնում էր մահապատժի ենթարկված ծանր հանցագործների: Պատերազմի ընթացքում նրանք սկսում էին կտրել սեփական գլուխները՝ այդպիսով խուճապի մեջ գցելով դիմացում գտնվող հակառակորդին:

Բրիտանիայում ամենաերկար ժամանակով իշխած թագուհին Վիկտորիան էր, ով գահին բազմել է 63 տարի 7 ամիս: Իսկ ահա լեդի Ջեյն Գրեյը տիրել է բրիտանական գահին 1553 թվականի հուլիսի 10-ից մինչև նույն թվականի հուլիսի 19-ը: Այս ինը օրերից հետո նրան գլխատել են, քանի որ մեղադրում էին իշխանությունն ուզուրպացնելու մեջ:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որքան էլ որ զարմանալի է, Ռուսաստանի, Բրիտանիայի և Գերմանիայի թագավորները զարմիկներ էին:

Ֆրանսիայի արքա Շառլ VIII-ը ոտքի թաթերից յուրաքանչյուրի վրա վեցական մատ ուներ: Նրա համար պարբերաբար ստիպված էին լինում հատուկ կոշիկներ կարել, որն էլ ժամանակի ընթացքում հանգեցրեց քառակուսի ծայր ունեցող կոշիկների առաջացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



