Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները ահաբեկչության կասկածանքով հարցաքննության են կանչել 3 ամսական երեխայի՝ նրա պապիկի թույլ տված սխալի պատճառով: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Մուտքի այցագրի հարցաթերթիկը լրացնելիս երեխայի պապիկը սխալմամբ դրական պատասխան է տվել այն հարցին՝ արդյոք իր թոռը որևէ կապ ունի ահաբեկչական գործունեության հետ: Միջադեպից հետո դեսպանատան աշխատակիցները երեխային հարցաքննության են կանչել:
«Չեմ կարող հավատալ, որ նրանք չեն տեսել, որ դա թյուրիմացություն է, 3 ամսական երեխան չի կարող ինչ-որ մեկին վնասել»,-տեղի ունեցածը մեկնաբանել է 62-ամյա Փոլ Քենոնը:
Նա նաև նշել է, որ երեխան չի լացել հարցաքննության ժամանակ: Տղամարդն իր սխալը շատ «թանկ է» որակել, քանի որ ընտանիքը ստիպված է եղել £3000 վճարել մուտքի այցագրի մերժման համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել