Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն իր մեջ շատ ընդհանուր բան է գտել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Philippine Star-ը։

«Թրամփն իրատես է և պարգմատիկ մտածող»,-հայտարարել է Դուտերտեն՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը միլիոնատեր չէր լինի, եթե հիմար լիներ։

«Թրամփն իմաստուն է, եթե նույնիսկ այդպիսին չի թվում…Հենց ինձ նման. ես չնայած այնքան էլ պայծառ չեմ, սակայն գիտակցող եմ»,-ընդգծել է Ֆիլիպինների նախագահը։

Պարբերականը նշում է, որ Դուտերտեին և Թրամփին հաճախ են համեմատում նրանց կտրուկ և չմտածված արտահայտությունների համար, որոնք այնուհետև պարզաբանվում ու մեկնաբանվում են նրանց վարչակազմերի ներկայացուցիչների կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել