Ես շատ եմ ցանկանում հոգալ քո մասին, մեկ ուրիշով չեմ ցանկանում քեզ փոխարինել, սիրել քեզ՝ թողնելով ազատության մեջ, քեզ լուրջ ընդունել և ոչինչ չստիպել, գալ քեզ մոտ՝ առանց պարտադրելու որևէ բան: Եթե ինչ-որ մի բան քեզ նվիրեմ, դրա փոխարեն ոչինչ չեմ պահանջի: Ցանկանում եմ սովորել հրաժեշտ տալ քեզ՝ չվախենալով քեզ կորցնել ընդմիշտ: Խոսել քեզ հետ իմ զգացմունքների մասին - չպասելով քեզանից պատասխանատվությունը դրանց: Կիսվել քեզ հետ գիտելիքներով, ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս: Եթե դու նույնպես այդ զգացմունքներով քայլես դեպի ինձ, մենք կարող ենք հարստացնել միմյանց:
Հաճախ խոսիր ինձ հետ, ինձ չի հերիքում ձայնը, որը քո շուրթերից թռչում է լռության մեջ: Արի իմ տուն առանց դուռը թակելու, արի հանգիստ, տեղավորվիր հարմար, որ քեզ գրկեմ: Եվ այդ ակնթարթներին հանգիստ բառերով էխոյի նման արձագանքիր: Ինչ կլինի խոսակցության թեման՝ կարևոր չի, կարևորը, որ քո ձայնը լսվի: Թող ամբողջ աշխարհը վարագույրները բացի, և թող անձրևը ապակուն չթակի: Ես երկար ժամանակ պետք է ուսումնասիրեմ, թե ինչպես են ձայները վերածվում տոննայի: Եթե հանկարծ մնաս անձրևի տակ, ես քեզ կտանեմ մի տաք տեղ ու քո թաթերից հաճույքով կխմեմ անձրևի ամեն մի կաթիլը մինչև վերջ: Ես քո ձայնը նոտաներով կդասավորեմ, և զգալով քո մոտ շունչը՝ ի պատասխան ինչ-որ բան կշշնջամ: Թող քո շուրթերը՝ կարմիր ծաղիկները, մեղմորեն այրեն ինձ, որպեսզի զգամ դրանց ելակի հոտը: Թող ամպերը քնեն մուգ կապույտի մեջ, և իմ աչքերին իջնի քո հայացքը: Դրա մեջ ես տեսնում մի աստղ, և հալվում եմ սիրո կրակի մեջ: Եթե մի փոքր խորշոմած լինես մի շնչով, կհպվի ձայնդ ինձ, կգաս ինձ մոտ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=522602711111470&set=a.148583225180089.25724.100000852366411&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել