- 2007 թվականին նկարում պատկերած ադամանդապատ ձուն վաճառվեց 9 միլիոն ֆունտ ստերլինգով։ Դրա յուրահատկությունն այն է, որ ժամը մեկ ձուն բացվում է, դուրս է գալիս թանկարժեք քարերից պատրաստված մի աքաղաղ և չորս անգամ թափահարում է թևերը, երեք անգամ գլուխ տալիս ու ծուղրուղու կանչում։
- Աշխարհում Սուրբ Զատիկի ամենամեծ շոկոլադե ձուն պատրաստվել է Իտալիայում 2011 թվականին։ Այն ուներ 10.39 մետր բարձրություն և կշռում էր 7.200 կգ։ Այն ավելի մեծ էր, քան ընձուղտը, և ավելի ծանր, քան փիղը։
- ԱՄՆ-ում ճագարները Սուրբ Զատիկի խորհրադնիշ են համարվում 18-րդ դարից սկսած։ Ասում են՝ ճագարի խորհրդանիշ լինելը գալիս է Եվրոպայից և ներմուծվել է որոշ եվրոպական երկրների մշակույթներից։ Հետագայում ավանդույթների շարքին ավելացան Սուրբ Զատիկի զամբյուղներ պատրաստելն ու տոնի մոտիվներով զարդարված գլխարկներ կրելը։
- Սուրբ Զատիկը տարբեր երկրներում տարբեր օրերի է նշվում։ Պատճառն այն է, որ, ի տարբերություն Արևմտյան քրիստոնեության, Արևելյան քրիստոնեական եկեղեցիներն օգտագործում են Հուլյան օրացույցը։ Ի դեպ՝ այս տարի երկու ուղղություններում էլ Սուրբ Զատիկի նշման օրերը համընկնում են. այն ապրիլի 16-ին է։
- Ձվիկների վրա տարբեր նկարազարդումներ անելու ավանդույթը կոչվում է Պիսանկա, որը ուկրաինական մշակույթից է տարածվել։
- Սուրբ Զատիկին ներկված հավկիթներ միմյանց նվիրելու ավանդույթը ավելի հին է, քան հենց ինքը՝ Սուրբ Զատիկի տոնը։ Դեռ հնում, ի նշան գարնան գալստյան և զարթոնքի, մարդիկ ներկված ձվեր էին նվիրում միմյանց և տոնում բնության վերածնունդը։
- ԱՄՆ նահանգների մեծ մասում օրենքով արգելվում է հավի ճուտիկների ներկումը, հատկապես, երբ այն արվում է Սուրբ Զատիկի ժամանակ վաճառելու նպատակով։ Այնուամենայնիվ, օրինակ՝ Ֆլորիդայի կառավարման մարմինները վերջերս ուժը կորցրած է համարել գրեթե 50 տարի առաջ ընդունված օրենքը, որն արգելում էր կենդանիների ներկումը։
- Ըստ վիճակագրական տվյալների՝ մարդկանց 76%-ը շոկոլադե նապաստակներ ուտելիս առաջինն ուտում է ականջները։
- ԱՄՆ-ում Հելլոուինից հետո Սուրբ Զատիկը երկրորդ ամենաշատ կոնֆետներ պահանջող տոնն է։ Միացյալ Նահանգներում տարեկան 90 միլիոն շոկոլադե նապաստակ, 91 բիլիոն շոկոլադե ձվիկ և 700 միլիոն մարշմելոու-ճուտիկ է արտադրվում և սպառվում։
- Ի վերջո, պետք է չմոռանալ, որ Սուրբ Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության օրն է։ Այն քրիստոնեական ամենահին ու ամենակարևոր տոնն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել