Newmag-ը գրում է.Ֆրանսիայում ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին նախագահական ընտրություն է: Այն ընթանալու է երկու փուլով: Ֆրանսիայում անցկացված վերջին սոցհարցումների համաձայն, ապրիլի 23-ին կայանալիք առաջին փուլի առաջատարը, ծայրահեղ ազգայնական Մարին լե Պենն է: Մեկ այլ սոցհարցման համաձայն, երկրորդ փուլում, նրա մրցակից, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնը համոզիչ հաղթանակ է տոնելու: Ֆրանսիական մամուլը գրում է, որ Սոցիալիստական կուսակցության համակիրները դեռ չեն անհետացել: Եվ նրանք քվեարկելու են Մակրոնի ու «Ձախ ճակատ»–ի թեկնածու Ժան Լյուկ Մելանշոնի օգտին:
2016-ի նոյեմբերի հարցումներով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 4 տոկոսանոց աննախադեպ ցածր վարկանիշ ուներ և նա հայտարարեց, որ չի դնելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Սա Ֆրանսիայի պատմության մեջ առաջին դեպքն է, որ նախագահը երկրորդ ժամկետի համար ընտրություններին չի մասնակցում: OpinionWay-ի հարցումներով, ֆրանսիացիների 78 տոկոսը, Օլանդի նախագահությունը բացասական է գնահատել: Le Figaro-ն գրել է, որ երբևէ Ֆրանսիայի ոչ մի պարտված ղեկավար, իր նախագահի պաշտոնը լքելիս այսպիսի նվաստացած վիճակում չէր հայտնվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել