168.am-ը գրում է.
 Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն անցած տարվա ընթացքում 155 անձանցից ստացել է 114 դիմում, որից 55­-ը գրավոր, 59-­ը` բանավոր: Այս մասին ապրիլի 14­-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Օմբուդսմենի խոսքով` դիմումների և դիմումատուների քանակային տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ստացվել են նաև կոլեկտիվ դիմումներ:
 «Ըստ վարչատարածքային միավորների` առավել շատ դիմել են Մարտակերտի շրջանի բնակիչները, իսկ դիմումների թվաքանակով` Ստեփանակերտի բնակիչները»,­- ասել է Մելիքյանը՝ պարզաբանելով, որ առավել հաճախ դիմել են աշխատանքային, սոցիալական ապահովության, առողջության պահպանման, բժշկական ապահովության և սեփականության իրավունքի պաշտպանության հարցերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել