Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն իր մտերիմներին և ընկերներին կոչ է արել դիտել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:
 Ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում կոչ է արել ապրիլի 21-ին այցելել կինոթատրոններ և դիտել «Խոստումը» ֆիլմը:
 «Վերջապես Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը հայտնվելու է մեծ էկրաններին»,- ասել է Մովսիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել