Yerkir.am-ը գրում է.ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած տարի վաստակել է մոտ 8,86 միլիոն ռուբլի: Այդ մասին ասված է նախագահի եկամուտների մասին` ապրիլի 14-ին հրապարակված հայտարարագրում. հայտնում է Лента.ру-ն:
Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ նախագահի ունեցվածքը ներառում է 1,5 հազար քառակուսի մետր տարածքով հողակտոր, բնակարան (77 քառակուսի մետր) և ավտոտնակ։ Նա ունի նաև 153,7 քառակուսի մետր տարածքով բնակարան, ինչպես նաև ավտոտնակային տարածք:
Վլադիմիր Պուտինն ունի երեք ավտոմեքենա՝ երկու «ԳԱԶ Մ-21» և «Նիվա»:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/127614.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել