Մարդիկ ունեն տարբեր սովորություններ, սակայն դրանց մեջ կան այնպիսինները, որոնք կրկնվում են բոլորի մոտ: Հաճախ ստացվում է այնպես, որ առօրյայում անընդհատ կրկնվող սովորությունները իրականում բացասաբար են ազդում մարդու առողջության վրա:

1. Փռշտոցի կանխում

«Ինքդ քո մեջ» փռշտալը հանգեցնում է ճնշման բարձրացման, որի հետևանքով էլ նեղանում են գլխի անոթներն ու վատթարանում է արյան շրջանառությունը:

2. Օծանելիքի օգտագործում

Օծանելիքի քիմիական բարդ բաղադրությունը՝ սինթետիկ նյութերը, բացասաբար են ազդում առողջության վրա: Արհեստական հոտերի թունավոր տարրերը առաջացնում են գլխապտույտ և սրտխառնոց:

3. Պլաստիկ տարաներով ուտելիքներ

Վերջին ժամանակներում շատերն են իրենց հետ աշխատանքի կամ դասի պլաստիկ տարաներով ուտելիքներ տանում: Սակայն դրանցից ոչ բոլորն են իրականում սերտիֆիկացիա անցնում, այդ իսկ պատճառով էլ ոչ մի երաշխիք չկա, որ այն նյութի բաղադրության մեջ, որից պատրաստված է տարան, չկան վնասակար քիմիական տարրեր, որոնք կարող են անցնել նաև սննդին:

4. Ուտելուց հետո ատամների մաքրում

Թարմ շունչ ունենալու ձգտումն իրականում կարող է նաև վնասել մարդուն: Ոտելուց հետո ատամների վրա մնացորդներ են մնում, որոնց մի մասը, փոխազդելով ատամի մածուկի հետ, վնասում են էմալը: Բերանի խոռոչը թարմացնելու համար ավելի լավ է մաստակ օգտագործել, որը նաև նպաստում է մարսողությանը:

5. Ձեռքերի լվացումը հակաբակտերիալ օճառով

Հակաբակտերիալ օճառի սիստեմատիկ օգտագործումը ավելի քիչ վնաս չի հասցնում առողջությանը, քան դրանով վերացող մանրէները: Այս օճառները չեն տարբերում օգտակար և վնասակար միկրոօրգանիզմները, հետևաբար սպանում են և՛ մեկին, և՛ մյուսին:

6. Նեղ ջինսերի կրումը

Այսպիսի տաբատները, որոնք «հայտնություն են վայելում» և՛ իգական, և՛ արական սեռի ներկայացուցիչ երիտասարդների մոտ, ճնշում են արյան անոթները, ինչն էլ հետագայում կարող է հանգեցնել վարիկոզի առաջացման:

7. Թարմ քամված հյութերի օգտագործումը

Թարմ քամված մրգերից հյութեր մեծ քանակությամբ ըմպելը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացմանը, որն էլ կարող է շաքարային դիաբետի առաջացման պատճառ դառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել