«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը մեծ պարտություն Է համարել ներկայիս Եվրամիությունը: Այս մասին նա հայտարարել Է ապրիլի 14-ին լեհական Rzeczpospolita թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ամբողջ Եվրամիությունը պարտություն Է,- ասել Է նա:- Հատկապես եվրոյի գոտին»: «Խոստացված բարեկեցության փոխարեն տնտեսական միությունը գրեթե ամենուրեք հանգեցրել Է գործազրկության և վատ վարձատրվող աշխատանքի՝ միաժամանակ աշխատողներին տրամադրելով միմյանց դեմ»,- հավելել Է քաղաքական գործիչը:
«Սկզբում սահմաները բաց Էին ապրանքների համար, որոնք ստեղծում Էին վատ վարձատրվող աշատողները՝ զրկված սոցիալական երաշխիքներից: Այնուհետև թույլատրվեց զանգվածային ներգաղթ՝ մարդասիրական գործողությունների քողի ներքո: Օրինակ՝ գերմանացիներն, ընդունելով 1,5 միլիոն լրացուցիչ ներգաղթյալների, անպատասխանատու քաղաքականություն են վարում, որը հանգեցնում Է աշխատողների շրջանում մրցակցության աճի: Արտադրողների միջև այդ անազնիվ մրցակցությունը սոսկ մեծացնում Է հակասությունները հասարակության մեջ»,- պարզաբանել Է Լե Պենն՝ առաջարկելով վերջ դնել «ազատ մրցակցության դոգմային»:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը Ֆրանսիայի նախագահի թեկնածուն որակել Է «բրիտանացի ժողովրդի հեղափոխություն ընտրախավերի դեմ, օրինակ Եվրոպայի բոլոր ժողովուրդների համար»: