Ճապոնացիները աշխարհին հայտնի են իրենց բարձր ինտելեկտով, առողջությամբ ու երկարակեցությամբ, քաղաքավարիությամբ և կյանքի բարձր ստանդարտներով։ Եվ բոլորին էլ հետաքրքիր է, թե ինչով է պայմանավորված այս հրաշալի ազգի նմանատիպ հաջողությունը գրեթե բոլոր ոլորտներում։

BlogNews-ը վստահ է, որ գտել է այդ հարցի պատասխանը. նրանք չափազանց արդյունավետ կրթական համակարգ ունեն։

Ճապոնիայում 1-3 դասարաններում սովորեցնում են միայն պահելաձևի օրենքները, հետո նոր անցնում են գիտելիքներին։

Դասերն այնտեղ սկսվում են ապրիլի 1-ին. այդ օրը հայտնի է աննկարագրելի գեղեցկությամբ։

Գրեթե ոչ մի դպրոց չունի հավաքարար. աշակերտները ինքնուրույն են մաքրում իրենց դպրոցը՝ ավելի ամրապնդելով դպրոց–աշակերտ փոխհարաբերությունները։

Ճապոնիայում բոլոր երեխաները նույն սնունդն են ուտում, որը մատուցվում է դասարաններում։

Բոլոր աշակերտները դասերից հետո հաճախում են զանազան խմբակների և համաժողովների։

Բոլոր առարկաներից զատ՝ այնտեղ սովորեցնում են ճապոնական գիր և գրականություն։

Հաճելի պայմանների շնորհիվ այնտեղի դպրոցների հաճախելիութունը մոտ 99.99% է։

Ուսանողների ամբողջ աշխատանքը արտացոլվում է ընդամենը մեկ թեստի միջոցով։

Ճապոնական համալսարաններն այնքան լավն են, որ այդտեղ սովորելու տարիները համարվում են ուսանողի կյանքի լավագույն շրջանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել