Armsport.am-ը գրում է.
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի է խաղացել բելգիական «Անդերլեխտի» հետ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում:
Հանդիպման 36-րդ րոպեին հաշիվը բացել է մանչեսթերցիների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Երկրպագուներն արձագանքել են 28-ամյա ֆուտբոլիստի խաղին:
@damofitzpatrick
«Մխիթարյանը ստեղծված է Եվրոպա լիգայի համար: Գեղեցիկ արտագնա գոլ»:
@MUFC__4life
«Բավականին պրոֆեսիոնալ գործողություններ և շատ կարևոր գոլ»:
@SeyramClifford
«Մխիթարյանը միշտ անում է դա»:
@MrTea_10
«Ինձ դուր է գալիս Մխիթարյանի խաղը փլեյմեյքերի դիրքում: Նա սկսում է արագ հակագրոհներ կատարել` հայտնվելով մրցակցի պաշտպանների հետևում»:
@nathanlee146
«Միկին այնքան կարևոր խաղացող է «Մանչեսթեր Յունայթեդի» համար»:
@samuelluckhurst
«Մխիթարյանը 9 գոլի հեղինակ է դարձել վերջին 21 խաղում: Դա մեծ բոնուս է «Մանչեսթեր Յունայթեդի» համար Մատայի բացակայության ժամանակ»:
@resonative5
«Մխիթարյանը լավագույն բանն է, որը պատահել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ընթացիկ մրցաշրջանում»: