Araratnews.am-ը գրում է.
Սիրիայի իշխանությունները այլևս քիմիական զենք չունեն. այս մասին France-Presse-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Բաշար Ասադը:
Նա հավաստիացրել է, որ հայտարարությունները, թե Դամասկոսը մասնակցել է ենթադրյալ քիմիական գրոհին, «լիովին կեղծ է»:
«Տպավորություն է ստեղծվում, որ Միացյալ Նահանգները, որ ահաբեկիչների մեղսակիցն է, բեմականացնում է մի ամբողջ պատմություն, որպեսզի պատճառ ստեղծի (Սիրիայում ավիաբազայի վրա հարձակման.- ՏԱՍՍ)»,- ասել է Ասադը:
«Մենք չենք տնօրինում քիմիական զենք: Մի քանի տարի առաջ հրաժարվել ենք մեր բոլոր պաշարներից: Եթե նույնիսկ նման զենք ունենայինք, երբեք այն չէինք օգտագործի»,- ասել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել