Որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարներն այսօր ժամը 09:15-ին ափից մոտ 300 մ հեռավորության վրա գտել են Սևանա լճում անհետ կորած քաղաքացու դին։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը և նշում, որ 1971 թ. ծնված Հ. Ե.-ի դին դուրս է բերվել 3-4 մետր խորությունից։

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ ապրիլի 13-ին, ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճ (մոտ 50 մ) և չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր էին մեկնել մարզային փրկարարական վարչության և հրշեջ փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Պարզվել էր, որ Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 1971 թ. ծնված Հ. Ե.-ը նավակով մտել է Սևանա լիճ և չի վերադարձել. Սևանա լճում հայտնաբերվել էր դատարկ նավակ։

Ջրափրկարարները Սևանա լճում իրականացրել են Հ. Ե.-ի որոնողական աշխատանքները. մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել