Մոուրինյու. ՄՅՈւ-ի հարձակման գծի 4 ֆուտբոլիստներ միօրինակ խաղ ցուցադրեցինArmsport.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է բելգիական «Անդերլեխտի» հետ առաջին հանդիպման մասին Եվրոպա լիգայում:

«Պետք է սահմանենք խաղերը: Հնարավորություններ ունեինք, տիրում էինք գնդակին, սակայն ընդամենը մեկ գոլ խփեցինք: Լավ հանդես եկանք պաշտպանությունում, սակայն մրցակցի մեկ պահը գոլի բերեց:

Պետք է ավելի լուրջ խաղանք: Ռեշֆորդը, Լինգարդը, Իբրահիմովիչը և Մարսիալը շատ միօրինակ ֆուտբոլ ցուցադրեցին»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «BBC Sport»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել