«Թեպետ հայտնի էր, որ խորհրդարանում օրենսդրական աշխատանքի կանցնեն ՀՀԿ համամասնական ցուցակից առաջին 28 պատգամավորների թեկնածուները, սակայն, «Իրավունք»-ի տեղեկությունների համաձայն, այսօր արդեն հաստատվել է, որ ցուցակից ևս 5 պատգամավորի թեկնածու կլինեն խորհրդարանում։
Եվ այսպես՝ հնգյակը բացում է ԱԺ հինգերորդ գումարման ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ապա հաջորդաբար պատգամավորներ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, Կարինե Աճեմյանը և «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը։ Այս պահին ՀՀԿ համամասնական ցուցակի Ազգային ժողով անցնող և չանցնող պատգամավորների թեկնածուների ջրբաժանում է ՀԺԱՄ ներկայացուցիչ Վահրամ Մկրտչյանը, որը զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը»»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել