Ներկայումս Հայաստանը ներկրում է բազմաթիվ արտադրատեսակներ, որոնց մեծ մասը կարող էր արտադրվել հենց մեր երկրում: Խոսքը մասնավորապես վերաբերում է սերմերին և պարարտանյութերին: Ընդ որում՝ հեռանկարային կարող է լինել ոչ միայն հանքային, այլև օրգանական պարարտանյութերի արտադրությունը:
Այս խնդրինն կառավարության նիստում անդրադարձել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս կարևորել է սերմերի և պարարտանյութերի արտադրության կազմակերպման հարցը՝ ընդգծելով, որ պետք է ներդրողների գտնել, որոնք կհետաքրքրվեն այդ շուկայով և պատրաստ կլինեն աշխատել։
Վարչապետը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել գյուղատնտեսական կայանների գործունեությունը։ Դրանից հետո հնարավոր կլինի և՛ պարարտանյութերի, և՛ սերմերի վերաբերյալ բիզնես ծրագրեր առաջարկել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել