«Ժամանակ» թերթը գրում է.

«Թեև համառորեն լուրեր են շրջանառվում, որ ՍԴ նախագահի ամենահավանական թեկնածուն ԱԺ ընտրություններում խայտառակ պարտություն կրած Արթուր Բաղդասարյանն է, սակայն «Ժամանակ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այդ պաշտոնի համար նոր թեկնածու է առաջ եկել:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ով նաև նոր Սահմանադրության hամահեղինակն է, առաջիկա մեկ տարին օրենսդիրում իր ծառայությունը բերելուց հետո, 2018-ից, ըստ ամենայնի, կնշանակվի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում՝ փոխարինելով Գագիկ Հարությունյանին:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ցանկանում է զբաղեցնել Հովհաննես Սահակյանը։ Այդ պաշտոնում նրա նշանակումը դեռ խիստ մշուշոտ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել