2010 թվականից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմաօդային ուժերը կորցրել են 2 միավոր «Սու-25» տիպի գրոհիչ ինքնաթիռ, 1 միավոր «Մի-17» ռազմական ուղղաթիռ, 1 միավոր «Մի-35Մ» մարտական ուղղաթիռ և 8 օդաչու։
Այսպիսով՝
- 2010թ մարտի 3-ին՝ ուսումնական թռիչքների ժամանակ, Շամքիրի շրջանում կործանվել է «Սու-25» տիպի գրոհիչ ինքնաթիռը։ Զոհվել է օդաչուն՝ Ֆամիլ Մամեդովը:
- 2011թ փետրվարին Քյուրդամիրի շրջանում վայրէջքի ժամանակ է կործանվել է «Սու-25» տիպի գրոհիչ ինքնաթիռը։ Երկու օդաչուներին հաջողվել է ժամանակին կատապուլտով դուրս թռչել:
- 2013թ փետրվարի 11-ին Կասպիս ծովում՝ Բաքու քաղաքի մոտակայքում, կործանվել է «Մի-17» ռազմական ուղղաթիռը։ Զոհվել են օդաչուներ Յաշար Ռուստամովը, Ռուստամ Ռուստամովը և Բահրուզ Զեյնալովը։
- 2016թ ապրիլին հայկական զինված ուժերի կողմից ոչնչացվել է «Մի-35Մ» մարտական ուղղաթիռը (իրականում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, սակայն երկրորդ ուղղաթիռի մոդելի վերաբերյալ տեղեկություններ դեռ չունենք)։ Այստեղ ոչնչացվել են օդաչուներ Թեբրիզ Մուսազադեն, Ուրֆան Վելիզադեն և Բաքիր Իսմայլովը։
- 2016թ օգոստոսի 30-ին թունավորումից մահացել է ռազմաօդային ուժերի օդաչու Դիլարա Բաբաևան, ով Ադրբեջանի զինված ուժերի միակ կին օդաչուն էր։
Հ.Գ. Վերը նշվածից բացի՝ 2016թ մայիսի 18-ին Աֆղանստանում կործանվել է ադրբեջանական Silk Way Airlines ընկերության ԱՆ-12Բ ինքնաթիռը, որի զոհված անձնակազմի անդամներից հինգը ադրբեջանցիներ էին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել