Լեհ էնտուզիաստները լույս են վառել Պրիպյատի փողոցներում ու լքված շենքերում: Գեներատորի օգնությամբ նրանք կարողացել են վառել փողոցի լապտերները, բնակարանների, դպրոցների և այլ հաստատությունների լույսերը: Նրանք դա արել են ապացուցելու համար, որ խորհրդային հին տեխնիկան կարող է աշխատել անգամ 31 տարի չօգտագործվելուց հետո:
Հիշեցնենք, որ
 Չեռնոբիլի ատոմակայանի վթարից մեկ օր անց՝ 1986 թվականի ապրիլի 27-ին, Պրիպյատի բնակչությունը ենթարկվել է զանգվածային տարհանման՝ ստեղծված վտանգավոր ռադիացիոն դաշտի պատճառով։ Քաղաքն անմարդաբնակ է մինչ օրս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել