Nissan ընկերությունը Նյու Յորքի միջազգային ավտոսրահում ներկայացրել է Nissan Rogue նորացված ամենագնացը: Ռուսաստանում մոդելը հայտնի է X-Trail անվանմամբ: Արտադրողները որոշել են հասնել ավելի լավ անցանելիության և ավտոմեքենան դրել են թրթուրների վրա:

Չորս թրթուրներից ամեն մեկի երկարությունը 122 սմ է, բարձրությունը 76 ամ, լայնությունը 38 սմ: Անիվներն այդպիսի հզոր սարքերով փոխարինելու համար կոնստրուկտորները արմատապես փոխել են Rogue-ի կախոցը:

Nissan Rogue Trail Warrior-ը ներկայացված է շագանակագույն կետային քողարկող գունավորմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել