Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) վերջնականապես հաստատել է, որ Ռուսաստանը 2017 թվականին չի մասնակցի Եվրատեսիլին, հայտնում է RT-ն:
 «Այն բանի պաշտոնական հաստատումից հետո, որ Ռուսաստանից Եվրատեսիլի մասնակցուհի Յուլիա Սամոյլովային չի թույլատրվի մտնել Կիև մրցույթին մասնակցելու համար, ԵՀՄ-ն Առաջին ալիքին պաշտոնապես առաջարկել է 2 այլընտրանքային տարբերակ՝ փորձելով լուծում գտնել, ինչը Ռուսաստանին թույլ կտար այս տարի մասնակցել»,- ասված է ԵՀՄ-ի նամակում:
 Առաջարկվել է խնդրի լուծման հետևյալ տարբերակները` տեսահեռարձակում կամ Ռուսաստանի երգչի փոփոխություն:

«Ցավոք, երկու առաջարկներն էլ մերժվել են Առաջին ալիքի կողմից, և այժմ նրանք հայտարարել են, որ մտադիր չեն հեռարձակելու Եվրատեսիլ-2017 մրցույթը: Ցավոք, դա նշանակում է, որ Ռուսաստանն այս տարի չի կարող մասնակցել մրցույթին»,- նշել է ԵՀՄ-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել