Աշխարհի տարբեր ծայրերից զբոսաշրջիկները հրապարակել են իրենց ամենահիշարժան ճանապարհորդությունների լուսանկարները, ու արդյունքում ստեղծվել է այս ոչ այդքան հայտնի, բայց անչափ գեղեցիկ ու տպավորիչ վայրերի հավաքածուն։

Համաձայնեք, որ Իսլանդիայի հարավում գտնվող Fjadrárgljúfur կիրճն իսկապես ամենագեղեցիկներից է։

Այս անցքն առաջացել է Կանադայի ամենահին Բանֆ ազգային զբոսայգում՝ դառնալով դրա զարդը։

Ավստրիայում գտնվող Ահորնշփիթցե լեռը տեղացիների ու զբոսաշրջիկների սիրելին է. այն իդեալական է դահուկավարության, մագլցելու ու նույնիսկ օդապարիկների համար։

Օմար Ալի Սայֆուդիեն մզկիթը շուրջ 60 տարեկան է։ Այն գտնվում է Բրունեյի մայրաքաղաք Բանդար Սերի Բեգավանում։

Արիզոնայի Սնահավատության լեռները լեգենդար ու հավանաբար կեղծ Մոլորված հոլանդացու ոսկե հանքերի հայրենիքն են։ 

 60 մետր բարձրություն ունեցող Սելյալանդսֆոսս ջրվեժը Իսլանդիայի բնական հրաշալիքն է համարվում։

Թբիլիսիում գտնվող Կացխի սյունը բնական կրաքարային մոնոլիտ է։ Վերևում փոքրիկ եկեղեցի է, որ կառուցվել է 7-րդ դարում։

Քյոնիգզսեե լիճը գտնվում է Գերմանիայի Բերխտեսգադեն ազգային զբոսայգում։

Փարիզի Sacre-Coeur կամ պարզապես Սուրբ Սիրտ բազիլիկը գտնվում է Մոնմարտր բլրի վրա՝ քաղաքի ամենաբարձր կետում։ 

Նորվեգիայի ու Հյուսիսային բևեռի միջև տեղակայված Շպցբերգենյան կղզիներում ընդամենը 2500 մարդ է ապրում։

Յանգոն քաղաքը եղել է Մյանմայի մայրաքաղաքը 1948-2006 թվականների ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել