Մոտեցող հզոր ցիկլոնի ամպամածության ծածկը՝ արբանյակային լուսանկարի վրա:
Այսօրվանից սկսած՝ մինչև ապրիլի 16-ը Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում: Ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ: Հատկապես առատ անձրևներ են կանխատեսվում վաղը առավոտյան: Չնայած տեղումնառատ եղանակին՝ ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում, քանի որ մոտեցող ցիկլոնը իր հետ բերում է նաև հարավային տաք օդային հոսանքներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1428997370496841&set=a.790094277720490.1073741833.100001597763810&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել