Ծիծաղեցնել մարդկանց և ստիպել ինքնակամ մնալ հեռուստաէկրանի դիմաց բարդ է: Խոսքս, իհարկե, հումորային նախագծերի մասին է և կապ չունի՝ դա սթենդ ափ է, թե սիթքոմ, ինչը հիմա բավականին ակտուալ է Հայաստանում: Սթենդ ափ ժանրը փոքր-ինչ բարդ է և իրականացնելն էլ ռիսկային այն առումով, որ գուցե տապալվես բեմում:
Երբ Պրեմիրումի եթերում մեկնարկում էր Սթենդ Ափ ժանրի նախագիծը, մտածում էի՝ դե լավ, էս նախագիծը չի կայանա, առաջին եթերին թերահավատորեն մոտացա, բայց այն ինձ գրավեց, և պատկերացրեք՝ չփոխեցի ալիքը: Առանձնացրել եմ մի քանի պատճառ, թե ինչու է պետք նայել այս նախագիծը.
- Եթերից հնչող հումորը գռեհիկ չէ: Շատ հաճախ մարդիկ փորձում եմ գռեհիկ հումորի միջոցով մարդկանց պահել հեռուստաէկրանի մոտ, բայց այս նախագծում այդպիսի բան չեք տեսնի։
- Շնորհալի երիտասարդ կազմ: Այսպես ասած՝ հումորային ոլորտում, հին և արդեն հնացածների կողքին, լավ է, որ կա երիտասարդ և տաղանդավոր կազմ: Ինչն այս նախագծում երևում է: Ամեն դեպքում, ես նոր և հետաքրքիր դեմքերի բացահայտեցի ինձ համար։
- Թեմաները: Հասարակական երևույթները, կենցաղային, սոցիալական իրավիճակները բեմ դուրս բերելն է՝ հումորային մեկնաբանությամբ: Անձամբ ես սիրում եմ այդ բաժնի կին-տղամարդ հարաբերությունների հումորները: Ի վերջո, դրանք միշտ էլ հետաքրքիր և ակտուալ են: Լավ է, երբ հաճախ կարող ես ինչ-ինչ թեմաների հումորային տարբերակը տեսնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել